Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Շ. Սարգսյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել քաղաքացի Շուշանիկ Վահրամի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության վկայական՝ 2357535, տրված՝ 22 հունվարի 2009թ./ Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի 03-076-0003-0013 կադաստրային ծածկագիրը կրող, Երևանյան խճուղի 1 շինություն հասցեում գտնվող վարձակալության իրավունքով տրամադրված, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0220 հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2. 0.0220 հա հողամասի օտարման գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ի չափով, որը կազմում է 174 240 դրամ: |