Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից լիազորված անձ՝ Տիգրան Մարգարյանի ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղին՝ 2025 թվականի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց 42/2 հասցեում գտնվող գործող օբյեկտում (բանկում) տեղադրել 14,1 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ :
2. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 253.800 (երկու հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Տիգրան Մարգարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: