Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ ենթակետերի պահանջները, Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ և 2024 թվականի փետրվարի 15-ի N 9-Ա որոշումները և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մակարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի մասով սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: