Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Անտոն Մանուկյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Անտոն Մանուկյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի, Պ.Սևակ փողոցի 1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (մինչև 26քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Անտոն Մանուկյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 16.000 (տասնվեց հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անտոն Մանուկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: