Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Աղաբեկ Սերգեյի Ինանցի դիմումը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Գոռավան բնակավայր, Հ. Բաղրամյան փողոց, 17 հասցեում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 03-031-0021-0003/ բաժանման և վերահասցեավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
ա) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 1»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Գոռավան բնակավայր, Հ. Բաղրամյան փողոց, 17 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03052EZQQMHN/:
բ) Ըստ որակավորված մասնագետի կողմից տրամադրած հատակագծի «Առանձնացող հատված 2»-ին տրամադրել՝ Վեդի համայնք, Գոռավան բնակավայր, Հ. Բաղրամյան փողոց, 17/1 բնակելի տուն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 030527PTCAXB/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Աղաբեկ Սերգեյի Ինանցին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: