Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 հունիսի 2024 թվականի N 9

ՏՐԱՎ ՍԻՄՖՆԻ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՏՐԱՎԵՐՏԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՎԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ (ՍԱԼԱՔԱՐ ՏԵՂԱՄԱՍԻ) ԲԱՑԱՀԱՆՔԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԻ ՄԱՍԻՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում(գյուղ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի ունեցավ հանրային լսումներ:

Օրակարգում` «Տրավ Սիմֆնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տեղամասի (Սալաքար տեղամասի) բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 3-րդ հանրային քննարկումն է:

Հանրային լսումների վերաբերյալ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ինչպես նաև ք․ Երևան Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011220215, ինչպես նաև կից փաստաթղթերում:



Կից փաստաթղթեր՝
(368.31 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner