Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 3-ի «Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 27-ի ընտրությունների արդյունքներով Վեդի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումն ու «Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 14 արձանագրությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝ 1) ,,Իմ հզոր համայնք,, կուսակցություն 2) ,,Քաղաքացիական պայմանագիր,, կուսակցություն։ 2․ Հանձնարարել ավագանու խմբակցություններին՝ Վեդի համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |