Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հակոբ Ռաֆիկի Հովհաննիսյանի դիմում, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի բնակիչ Հակոբ Ռաֆիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-004-0357-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0,45 հա նորատունկ խաղողի այգու հողի հարկի մասով տալ հարկային արտոնություն՝ երեք տարի ժամկետով: Հաշվարկը կատարելով 2022թ-ից մինչև արտոնությունից ազատվելը՝ 2025թ-ը, տարեկան 13320 ՀՀ դրամի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման: |