Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 850-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 850-Ա

ԳՐԻԳՈՐ ՎԼԱԴԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ ՄԵԼԻՆԵ ՎԼԱԴԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ և 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, 111-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասներ Գրիգոր Վլադիկի Գաբրիելյանի և Մելինե Վլադիկի Գաբրիելյանի ծնողները գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, անչափահասների հայրը տևական ժամանակ լքել է երեխաներին և նրա գտնվելու վայրը անհայտ է, մայրը՝ Էմմա Ստեփանի Գաբրիելյանը մահացել է 2025 թվականի մարտի 13-ին, երեխաների խնամքով ու դաստիարակությամբ փաստացի զբաղվում է տատիկը՝ Անահիտ Մնացականի Անտոնյանը, և հիմք ընդունելով Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 08-ի N 18 արձանագրությունը և Անահիտ Մնացականի Անտոնյանը դիմումը՝ որոշում եմ․

1. Անահիտ Մնացականի Անտոնյանին (ծնված՝ 16.11.1954թ., անձնագիր՝ AT 0595014, տրված՝ 24.11.2020թ., 025-ի կողմից) նշանակել անչափահասներ Գրիգոր Վլադիկի Գաբրիելյանի (ծնված՝ 10.12.2008 թվական, ծննդյան վկայական ԱԱ թիվ 281303) և Մելինե Վլադիկի Գաբրիելյանի /ծնված՝ 05.04.2010 թվական, ծննդյան վկայական ԱԲ թիվ 052596/ նկատմամբ խնամակալ։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անահիտ Մնացականի Անտոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner