Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Կ.Սարգսյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Լուսառատ բնակավայրի, Բաղրամյան փողոց, 22 տան բնակիչ Կիրակոս Ասատուրի Սարգսյանի (ծնված՝ 23.09.1974թ., ն/ք՝ 014266001, տրված՝ 09.12.2021թ., 025-ի կողմից/ անվամբ գրանցված՝ 03-049-0125-0017 կադաստրային ծածկագիրը կրող, 0.765 հա գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 13.977 /տասներեք հազար ինը հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Կիրակոս Ասատուրի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի 35 ZG 308 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 70.600 /յոթանասուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |