Ս/թ-ի օգոստոսի 6-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը և առանձին գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատակիցները:
Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ժամկետանց հանձնարարականները բացառելու ուղղությամբ, այն հանձնարարականները, որոնք օբյեկտիվ հանգամանքներով պայամանավորված հնարավոր չէ կատարել հանձնարարականներով սահմանված ժամկետում, անհրաժեշտ է ղեկավարվել աշխատակազմի գործավարության կարգով՝ նախապես համաձայնեցնելով հանձնարարականտ տված պաշտոնատար անձանց հետ՝ մինչև հանձնարարականների կատարման վերջնաժամկետի ավարտը:
Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ իր կողմից մշտական հսկողություն է իրականացվում աշխատակազմում ներքին կարգապահության և գործավարության կարգի կատարման նկատմամբ և արձանագրվել են որոշակի բացթողումներ և խախտումներ, որոնք հիմնականում պայմանավորված են հանձնարարականների կատարման հետ:
Առաջարկեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հետևողական աշխատանքներ կատարել հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:
Աշխատակազմի քարտուղարը հայտնեց, որ անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել աշխատակազմում ներքին կարգապահության և Գործատուի ներքին այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ:
Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ անհրաժեշտ է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել համայնքի պաշտոնական կայքի համապատասխան բաժինները լրացնելու ուղղությամբ և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն:
Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |