Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 360
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 13/08/2025 10:00
Վարող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՎայրԱշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի օգոստոսի 13-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը և առանձին գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատակիցները: Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, ըստ առանձին ստորաբաժանումների ներկայացրեց հանձնարարականների կատարման արդյունքները, լսեց ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված զեկույցները և դրանց արդյունքում տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աշխատակազմի քարտուղարը նշեց նաև, որ իր կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում, նախորդ շաբաթվա համեմատ, արդեն նկատելի են աշխատակազմի ստորաբաժանումների կողմից աշխատակազմում ներքին կարգապահության և գործավարության կարգի պահպանման ողղությամբ կատարված աշխատանքները, ինչը ստորաբաժանումների ղեկավարների կողմից հետևողական աշխատանքի արդյունք է և հանձնարարեց որ էլ ավելի հետևողական աշխատանքներ պետք է տարվեն այդ ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական աշխատանքներ կատարել արձանագրված թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ անհրաժեշտ է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել համայնքի պաշտոնական կայքի համապատասխան բաժինները լրացնելու ուղղությամբ և նշեց, որ նախորդ շաբաթվա համեմատ այդ ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կայքի որոշ բաժիններ վերախմբագրելու ուղղությամբ:

Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner