Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 71-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման II գլխի 13-րդ կետի դ ենթակետի, VI գլխի դրույթների և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը. Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող /վկայականի համարը` 2472939/ Ոսկետափ բնակավայրի Մխիթար Հերացու փողոց 6 հասցեում գտնվող, 03-076-0052-0004 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով /տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 792 000 ՀՀ դրամ/ հողամասը փոխանակության միջոցով օտարել Թաթուլ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայականի համարը 869793/ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի 03-076-0054-0016 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09 հա մակերեսով /տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 712 800 ՀՀ դրամ/ հողամասի հետ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետով նախատեսված հողամասերի փոխանակության միջոցով օտարման արդյունքում կադաստրային արժեքների տարբերությունը կազմում է 79 200 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Թաթուլ Թորոսյանի կողմից՝ Վեդու համայնքապետարանի 900425102143 հաշվեհամարին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |