Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-076-0052-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 71-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության  2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման II գլխի 13-րդ կետի դ ենթակետի, VI գլխի դրույթների և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը. Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող /վկայականի համարը` 2472939/ Ոսկետափ բնակավայրի Մխիթար Հերացու փողոց 6 հասցեում գտնվող, 03-076-0052-0004 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով /տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 792 000 ՀՀ դրամ/ հողամասը փոխանակության միջոցով օտարել Թաթուլ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայականի համարը 869793/ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի 03-076-0054-0016 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09 հա մակերեսով /տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 712 800 ՀՀ դրամ/ հողամասի հետ:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետով նախատեսված հողամասերի փոխանակության միջոցով օտարման արդյունքում կադաստրային արժեքների տարբերությունը կազմում է 79 200 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Թաթուլ Թորոսյանի կողմից՝ Վեդու համայնքապետարանի 900425102143 հաշվեհամարին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner