Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1899-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2024 թվականի N 1899-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի, Բաղրամյան  փողոց 5 շենք 4 բնակարան հասցեում գտնվող ինքնակամ կառուցված բնակարանի կցակառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով քաղաքացի Նոննա Բորիսի Առաքելյանի /ծնված՝ 02.11.1966 թ./ դիմումը և շահագրգիռ անձանց գրավոր համաձայնությունները՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության, Արարատի մարզի Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի, Բաղրամյան փողոցի 5 շենքի 4 բնակարանին  կից ինքնակամ կառուցված՝ կցակառույց 11.75քմ, առկա 6 միավոր ինքնակամ բացված դուռ և պատուհան փոփոխություն՝ արտաքին մակերեսով շինությունը ճանաչել օրինական։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը սահմանել՝ բնակարան՝ 11.75 x 308,4 = 3624ՀՀ դրամ և 6 միավոր դռան և պատուհանի փոփոխություն՝  3624 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 9792 ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի բ) ենթակետի համաձայն բնակարանի ծավալից դուրս ինքնակամ կառուցված շինության զբաղեցրած պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել տվյալ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

4. Վեդի համայնքի, Լուսառատ  բնակավայրի Բաղրամյան փողոց 5 շենքի 4 բնակարան հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր Նոննա Բորիսի Առաքելյանի սեփականություն հանդիսացող շինության օրինականացման համար սահմանված 9792  ՀՀ դրամը 30-օրյա ժամկետում Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

5. Անշարժ գույքի 76.95քմ ընդհանուր մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին՝ որպես անշարժ գույքի մեկ միավոր թողնել՝ Վեդի համայնք, Լուսառատ բնակավայր, Բաղրամյան փողոց 5 շենք 4 բնակարան հասցեն:

6.Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված շինության հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023TYJZXZ/:

7. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

8. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

9․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner