Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 29.07.2022թ-ի N 80-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2022 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստերից և քվերակություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 26.08.2022թ-ի գրությամբ ներկայացված ժամկետում Ռ.Անդրեասյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ավելին, Վեդի համայնքի ավագանու հերթական նիստերից բացակայելու պատճառների մասին Ռ.Անդրեասյանը երբևէ չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչը արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2022 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում 2022թ-ի ապրիլի 13-ի, ապրիլի 16-ի, մայիսի 16-ի, հունիսի 9-ի, հունիսի 29-ի ավագանու հերթական նիստերից և քվեարկություններից, իսկ ապրիլի 28-ի նիստին՝ քվեարկությունից, Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռաֆիկ Անդրեասյանի բացակայությունները համարել անհարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |