Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 338
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 25/08/2025 10:00
Վարող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՎայրԱշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԶՄՐՈՒԽՏ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԵՂՈՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի օգոստոսի 25-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը և առանձին գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատակիցները:

Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, ըստ առանձին ստորաբաժանումների ներկայացրեց հանձնարարականների կատարման արդյունքները, լսեց ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված զեկույցները և դրանց արդյունքում տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աշխատակազմի քարտուղարը ամոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, նշեց, որ համայնքի ավագանու առաջիկայում գումարվելիք նիստի օրակարգի նախագծերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 01.09.2025 թվականը և նշված ժամկետից հետո ներկայացված հարցերի վերաբերյալ կազմված որոշման նախագծերը չեն ընդգրկվելու նիստի օրակարգում, հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել հանձնարարականների ժամկետների պահպանման ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը նշեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անհրաժեշտ է կազմակերպել համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար անձնակազմի հետ համապատասխան խորհրդակցություններ՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց համարժեք լուծում տալու, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններով պայմանավորված համապատասխան մեթոդական աջակցություն տրամադրելու համար:

Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական աշխատանքներ կատարել տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ արձանագրված թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը կրկին նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել առևտրի և ծառայությունների ոլորտում հսկողության իրականցման ուղղությամբ և արդյունքների մասին պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներին փոխօգնության կարգով մասնակից դարձնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի աշխատակիցներին:

Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner