Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Արթուր Մարտիկի Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի՝ 03-096-0170-0011 ծածկագիրը կրող /վկայական՝ 14112018-03-0019/ գյուղատնտեսական նշանակության 0.32605հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր դեղձ:
2. 03-096-0171-0011 ծածկագիրը կրող /վկայական՝ 14112018-03-0034/ գյուղատնտեսական նշանակության 0.26699հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր /դեղձ/:
3. 03-096-0172-0011 ծածկագիրը կրող /վկայական՝ 14112018-03-0018/ գյուղատնտեսական նշանակության 0.21956հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փողադրել ավելի բարձրարժեք հողատեսքի կորիզավոր /դեղձ/:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: