Համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը բնակիչների հետ հանդիպումների շրջանակներում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Այգավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, որին ներկա էին նաև բնակավայրի բազմաթիվ բնակիչներ:
Համայնքի ղեկավարն անրադարձ կատարեց հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բնակավայրի մասով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի, ինչպես նաև աղբահանության և ջրի վարձավճարների հավաքագրման աշխատանքների կատարողականին, նշելով, որ ներկա պահին շատ ցածր է բնակավայրի կատարողականը, որի համար անհրաժեշտ է, որ բնակիչները կատարեն համայնքի նկատմամբ իրենց ունեցած հարկային պարտավորությունները, քանի որ իրենց վճարած հարկերից է ձևավորվում նաև համայնքի բյուջեի միջոցները, որոնց հաշվին էլ բնակավայրում իրականացվում են բազմաթիվ շինարարական և բարեկարգման աշխատանքներ:
Համայնքի ղեկավարը հանձնարարեց Այգավան բնակավայրի վարչական ղեկավարին՝ հետևողական աշխատանքներ կատարել բնակավայրի հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, իսկ իրենց պարտավորությունները չկատարած բնակիչների նկատմամբ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ: |