Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետի,56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի,հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Լևիկի Օհանյանի դիմումը, Վեդի համայնքի ավագանին որոշեց 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի 03-031-0138-0013 կադաստրային ծածկագիրը կրող 0,08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. 03-031-0138-0013 կադաստրային ծածկագիրը կրող 0,08 հա մակերեսով հողամասում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով Գոռ Լևիկի Օհանյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |