Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշման դրույթները և հաշվի առնելով Շավո Զուրբայի Բաքոյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-095-0385-0003 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 200.0 հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Շավո Զուրբայի Բաքոյանին վարձակալության պայմանագրի կնքման օրվանից՝ 3 տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով քաղաքացի Շավո Զուրբայի Բաքոյանի հետ կնքել 03-095-0385-0003 կադաստրային ծածկագիրը կրող 200.0 հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-095-0385-0003 կադաստրային ծածկագիրը կրող 200.0 հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 300000/ երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշմանը կից հողամասի հատակագիծը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Շավո Զուրբայի Բաքոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: