Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1907-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2024 թվականի N 1907-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավար Գ.Սարգսյանս, քննության առնելով Նելլի Մաքսիմի Պետրոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պարզեցի.

1.Նկարագրական մաս.

Նելլի Մաքսիմի Պետրոսյանը (ծնված՝ 25.09.1971թ., անձնագիր՝ AL 0673231, տրված՝ 025-ի կողմից 15.03.2024թ., ՀԾՀ 7509710685), հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու իր պարտականությունը, ինչի կապակցությամբ 24.06.2024 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերությամբ, 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ:

Նելլի Մաքսիմի Պետրոսյանին ուղարկվել է ծանուցում՝ /հիմք 29.08.2024 թվականի թիվ 2999/ վարչական վարույթի հարուցման մասին, որով վերջինիս առաջարկվել է ներկայանալ վարչական գործով լսումներին և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

Նելլի Մաքսիմի Պետրոսյանը վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել /հիմք փոստային առաքանի՝ LO 124205489 AM/, սակայն վարչական վարույթի լսմանը չի ներկայացել, ինչպես նաև նրանից չի ստացվել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին, ուստի Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննվեց վերջինիս բացակայությամբ:

2.Պատճառաբանական մաս.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.1 Վեդի համայնքի կողմից 24.06.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Նելլի Մաքսիմի Պետրոսյանին՝ նույն համայնքում սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0022-0024/ հարկի գծով 2008-2020թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 94.138 /իննսունչորս հազար մեկ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 62.276 ՀՀ դրամ, տույժ՝ 31.862 ՀՀ դրամ:

2.2. Վեդի համայնքի կողմից 24.06.2024թ. տրված տեղեկանքի համաձայն, Նելլի Մաքսիմի Պետրոսյանին՝ նույն համայնքում սեփականության իրավունքով իրեն պատկանող /կադաստրային ծածկագիր՝ 03-004-0022-0024-001/ հարկի գծով 2008-2020թթ. համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 45.330 /քառասունհինգ հազար երեք հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 30.319 ՀՀ դրամ, տույժ՝ 15.011 ՀՀ դրամ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 1-ին հոդվածի համաձայն` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Նույն Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:

Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։

Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․

«1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները:

2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։

Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․

«1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)

2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։

Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

4. Եզրափակիչ մաս.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-61-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Նելլի Մաքսիմի Պետրոսյանից հօգուտ Վեդի համայնքի բյուջե գանձել ընդամենը` 139.468 /մեկ հարյուր երեսունինը հազար չորս հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ գումար՝ որպես Վեդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի հարկի պարտավորության գումար:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner