Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2024 թ.

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշումը և հաշվի առնելով Իգիթ Սերյոժայի Մխիթարյանի  դիմումը՝  որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-095-0350-0062  կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.73300հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել  Իգիթ Սերյոժայի Մխիթարյանին վարձակալության պայմանագրի կնքման օրվանից՝ 3 տարի ժամկետով:

2. Սահմանված կարգով քաղաքացի Իգիթ Սերյոժայի Մխիթարյանի  հետ կնքել 03-095-0350-0062 կադաստրային ծածկագիրը կրող 0.73300հա հողամասի վարձակալության պայմանագիր:

3. 03-095-0350-0062 կադաստրային ծածկագիրը կրող 0.73300հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել  40000/քառասուն հազար/ՀՀ դրամ:

4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշումը կից հողամասի հատակագիծը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սարգիս Երալյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝68ab8a28-a119-4101-a4b5-daf763deb2ce



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner