Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ ենթակետերի պահանջները, Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 152-Լ և 2024 թվականի փետրվարի 15-ի N 9-Ա որոշումները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ժաննա Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի մասով սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: