Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի՝ «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 189-Ա որոշման դրույթները և հաշվի առնելով Գառնիկ Բախշիյի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ,
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 03-048-0167-0003-ից կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 5.45հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրել Գառնիկ Բախշիյի Սարգսյանին վարձակալության պայմանագրի կնքման օրվանից՝ 3 տարի ժամկետով:
2. Սահմանված կարգով քաղաքացի Գառնիկ Բախշիյի Սարգսյանի հետ կնքել 03-048-0167-0003-ից կադաստրային ծածկագիրը կրող 5.45հա հողամասի վարձակալության պայմանագիր:
3. 03-048-0167-0003-ից կադաստրային ծածկագիրը կրող 5.45հա արոտավայրի տարեկան վարձավճար սահմանել 8200/ ութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
4. Արոտավայրի վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս է համարվում սույն որոշմանը կից հողամասի հատակագիծը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում Գառնիկ Բախշիյի Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: