Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում, Վեդի համայնքի, Լուսառատ բնակավայրի Մ.Մաշտոցի փողոց 36/1 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն, առևտրի տաղավար) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վահագն Պետրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: