Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժդ) կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Վեդի համայնքի Արալեզի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Բելլա Սողոյանին 2025 թվականի հուլիսի 28-ին թիվ գրությունով տրված «Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» ծանուցումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի սեպտեմբերի 2-ից դադարեցնել «Վեդի համայնքի Արալեզի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Բելլա Սողոյանի լիազորությունները՝ լուծելով 2020 թվականի սեպտեմբերի 1-ին կնքած աշխատանքային պայմանագիրը:
2. Հանձնարարել «Վեդի համայնքի Արալեզի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝
2.1. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ:
3. Սույն որոշման օրինակը հանձնել Բելլա Սողոյանին՝ ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բելլա Սողոյանին պատշաճ իրազեկելու պահից: