Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արայիկ Կորյունի Զաքարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի՝ 03-008-0010-0010 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին վերահասցեավորման արդյունքում տրամադրել՝ Վեդի համայնք, Այգավան բնակավայր, Մ. Մաշտոցի փողոց, 11 բնակելի տուն հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03022T85SBTA/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արայիկ Զաքարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։