Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ.-ի թիվ 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի /վկայական՝ N ԳԳ-2022-31, ծածկագիր՝ 2023CQJCXJWT/ թիվ 145 գնահատման հաշվետվությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 03-004-0026-0031 կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.342 հա մակերեսով հողամասը և հողամասում առկա՝
1.1. Ավտոտնակ - 39.99 քմ մակերեսով,
1.2. Պահեստ - 166.16 քմ մակերեսով,
1.3. Պահեստ - 77.22 քմ մակերեսով,
1.4. Պահեստ - 103.88 քմ մակերեսով,
1.5. Մառան - 7.84 քմ մակերեսով,
1.6. Մառան - 8.3 քմ մակերեսով,
1.7. Մառան - 5.74 քմ մակերեսով,
1.8. Մառան - 5.39 քմ մակերեսով,
1.9. Մառան - 23,42 քմ մակերեսով,
1.10. Պահեստ - 194.45 քմ մակերեսով,
1.11. Պարիսպ - 5.3 քմ մակերեսով շենքեր և շինությունները աճուրդային կարգով օտարել:
2. Անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանել՝ 35.500.000 /երեսունհինգ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: