Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մարզպետ Վահանի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի, Ուրցաձոր բնակավայրի, Տիգրան Մեծի րողոց 56/1 հասցեում գտնվող, 03-095-0021-0042 կադաստրային ծածկագիրը կրող, Մարզպետ Վահանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում մասամբ նկուղային մասով մեկ հարկանի սառնարանային պահեստի կառուցման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: