Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի և ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման 39 կետի 1-ին ենթակետի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, առ այն, որ Վեդու քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզագրման ժամանակ թույլ է տրվել սխալ՝ բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Մ.Ղահրամանյան փողոց 15 հասցեում գտնվող 03-004-0094-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0,06069 հա բնակելի կառուցապատման հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես այլ անձի սեփականություն և ՀՀ Կառավարության 04.08.2005 թվականի 1483-Ն որոշմամբ չի փոխանցվել Վեդի համայնքին որպես սեփականություն, անհրաժեշտ է Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0094-0009 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի սահմանները ճշգրտել որակավորում ունեցող չափագրողի կողմից կազմված հողամասի հատակագծի համաձայն և հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականությունը, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին սահմանված կարգով Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզում 03-004-0094-0009 ծածկագիրը կրող Մ.Ղահրամանյան փողոց 15 հասցեում գտնվող 0,06069 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման հաջորդող օրվանից: |