Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /լիցենզիա՝ N ԳԳ-2022-38, ծածկագիր՝ 2024KSFCNCCQ/ թիվ ՄՔ-080/01-24 գնահատման հաշվետվությունը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Տափերական բնակավայրի, Շահումյան փողոց, 7 շենք, 2 տարածք հասցեում գտնվող, 03-093-0051-0026-001 կադաստրային ծածկագիրը կրող, հասարակական նշանակության 121 քմ մակերեսով անշարժ գույքը աճուրդային կարգով օտարել:
2. Անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանել՝ 6.500.000 /վեց միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Աճուրդի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ:
4. Աճուրդի նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը:
5. Յուրաքանչյուր քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
6. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |