Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Ա.Վարդանյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց, 47 շենք, բն. 18 հասցեի բնակիչ, մարտական գործողությունների ժամանակ զոհված Մարտիկ Խաչիկի Վարդանյանի որդու՝ Արման Մարտիկի Վարդանյանի (ծնված՝ 25.12.1980թ., ն/ք՝ 015797558, տրված՝ 025-ի կողմից 02.03.2023թ., ՀԾՀ՝ 3512800033) անվամբ գրանցված՝ 03-004-0089-0041-001 ծածկագիրը կրող առևտրի սրահին տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 10.275 (տասը հազար երկու հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Արման Մարտիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, LAND ROVER FREELANDER մակնիշի 71 II 999 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 76.540 (յոթանասունվեց հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: