Ս/թ-ի հունվարի 8-ին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ:
Խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ.Սարգսյանը, ով ներկաններին շնորհավորեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոնների առթիվ:
Համայնքի ղեկավարն անրադառնալով համայնքի հաշվեկշռում առկա ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին, նշեց, որ համայնքի հաշվեկշռում առկա ավտոմեքենաների թիվը նախատեսվում է շուրջ 70 տոկոսով կրճատել:
Այնուհետև, պարոն Սարգսյանն անրադարձավ բնակավայրերում հարկային եկամուտների հավաքագրմանը և ամփոփեց 2024 թվականը:
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |