Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 142․2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 3-ի «Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 27-ի ընտրությունների արդյունքներով Վեդի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումը և 2022 թվականի ապրիլի 7-ի «Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 14 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 13-ի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը՝
1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/
1.2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/
1.3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/
1.4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/
1.5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-0 Դեմ-0 Ձեռնպահ-0 |