Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) 1422-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 3-ի «Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 27-ի ընտրությունների արդյունքներով Վեդի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումը և 2022 թվականի ապրիլի 7-ի «Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 14 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 13-ի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը՝

1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/

1.2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/

1.3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/

1.4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/

1.5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին /Զեկ.Հ.Ստեփանյան/

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ-0 Դեմ-0 Ձեռնպահ-0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner