Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 08.11.2023 թվականի N 152-Լ որոշումը և Ա/Ձ Թամար Մարտիկյանի ներկայացրած հայտը, որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանին տալ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթաքում Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի Գ.Մարզպետունի փողոցի 16 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Թամար Մարտիկյանից որպես տեղական տուրք գանձել՝ 13400 (տասներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրերի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ հունիսի 30-ը: