Ս/թ-ի փետրվարի 26-ին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ:
Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ներկայացրեց 2023թ-ից մինչև օրս աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը՝ ըստ ստորաբաժանումների, նշեց, որ հանձնարարականների կատարման համար տրված ժամկետները անհրաժեշտ է կատարել սահմանված ժամկետներում և այսուհետ սահմանված ժամկետները խախտած աշխատակիցները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության:
Աշխատակազմի քարտուղարը անրադարձավ նաև աշխատակազմում ներքին կարգապահության ամրապնդման կարևորությանը, նշելով, որ վերջինս կարևոր նշանակություն ունի աշխատանքի արդյունքների վրա և անհրաժեշտ է խստորեն պահպանել աշխատակազմում սահմանված ներքին կարգապահությունը, հետևողական լինել աշխատանքի հաճախումներին, հավելեց, որ այն աշխատակիցները, ովքեր կթերանան իրենց աշխատանքում ևս ենթարկվելու են պատասխանատվության: |