Այսօր: Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 354-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2025 թվականի N 354-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հաշվի առնելով, այն որ Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի սեփականություն հանդիսացող, 03-004-0107-ից կադաստրային ծածկագիրը կրող, 0․00200 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 20 քմ մակերեսով ավտոտնակը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Սեյրանի Սահակյանի /ծնված՝ 07.01.1971թ./ դիմումը՝ որոշում եմ․

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Վեդի համայնքի, Վեդի քաղաքային բնակավայրի սեփականություն հանդիսացող, 03-004-0107-ից կադաստրային ծածկագիրը կրող, 0․00200 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 20 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023Z9KVGF/։

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, 03-004-0107-ից կադաստրային ծածկագիրը կրող, բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության 0.00200 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի խառը կառուցապատման հողերից փոփոխել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:

4. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել՝ հողամաս՝ 20x1877.7=37554 ՀՀ դրամ, շինություն՝ ավտոտնակ 20x1422=28440 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 65994 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Վարդան Սեյրանի Սահակյանին։

5. Վարդան Սեյրանի Սահակյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի վաճառքի գինը՝ 28440 ՀՀ դրամը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900425005304 հաշվեհամարին, իսկ առանձնացված հողամասի վաճառքի գինը՝ 37544 ՀՀ դրամը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900425102143 հաշվեհամարին: Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից հրաժարվելու դեպքում այն տնօրինել 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:

7. Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Սեյրանի Սահակյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner