Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արայիկ Նապալեոնի Բարսեղյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Շ. Ազնավուրի փողոց 43 հասցեում գտնվող, 03-095-0001-0021 կադաստրային ծածկագիրը կրող, Արայիկ Նապալեոնի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում գոյություն ունեցող կիսակառույցի վերակառուցումով՝ նկուղային մասով մեկ հարկանի բնակելի տուն, օժանդակ շինություն, ծածկ և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արայիկ Բարսեղյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: