Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-004-0107-0807 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳԱԳԻԿ ՍԱՄՎԵԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ՌՈՒԲԵՆԻ ՕՍԻՊՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով և 2-րդ կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և Գագիկ Սամվելի Հակոբյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին՝ Գագիկ Սամվելի Հակոբյանին և Շուշանիկ Ռուբենի Օսիպյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-004-0107-0105 կադաստրային ծածկագիրը կրող 0.03 հա մակերեսով հողամասին կից Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Գայի փողոց 11/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0107-0807 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0063 հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կարգով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից հողամասի սեփականատերեր՝ Գագիկ Սամվելի Հակոբյանին և Շուշանիկ Ռուբենի Օսիպյանին։

2. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Գայի փողոց 11/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0107-0807 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0063 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 118 295 /մեկ հարյուր տասնութ հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Վեդու համայնքապետարանի 900 425 102 143 հաշվեհամարին:

3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner