Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամկետների հրատապությունից ելնելով՝ թվով 13 նախագծանախահաշվային փաստաթղթերի պարզ փորձաքննության աշխատանքների իրականացման նպատակով, մեկ անձից գնումներ կատարելու համար՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում թվով 13 նախագծանախահաշվային փաստաթղթերի պարզ փորձաքննության աշխատանքների իրականացման նպատակով գնումները կատարել մեկ անձից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |