Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0274/02/17 քաղաքացիական գործով պատասխանող ՀՀ Արարատի մարզի նախկին Նոր Կյանք համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ դատարանի 29.04.2021 թվականի որոշմամբ մերժվել է, իսկ թիվ ԱՎԴ1/0274/02/17 քաղաքացիական գործով 2020 թվականի փետրվարի 4-ին կայացրած վճիռը թողնվել է անփոփոխ, նկատի ունենալով ինչպես սույն գործով, այնպես էլ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հայցվորի վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակներում ապացուցված փաստերը, համայնքի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի 1-ին մասի 15-րդ կետի դրույթներով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարին, ՀՀ Արդարադատության նախարարին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված ուղերձը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |