Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի N 15-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 119-120-րդ, 122-123-րդ կետերով, հաշվի առնելով այն փաստը, որ Վեդի համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստերից և քվերակություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի հուլիսի 9-ի գրությամբ ներկայացված ժամկետում Սերոբ Ավետիսյանի կողմից չի ներկայացվել «Վեդի համայնքի ավագանու կանոնակարգի» 120-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ավելին, Վեդի համայնքի ավագանու հերթական նիստերից բացակայելու պատճառների մասին Սերոբ Ավետիսյանը չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված հերթական նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում, սակայն հաշվի առնելով Վեդի համայնքի ավագանու հերթական նիստերից բացակայելու պատճառների մասին Սերոբ Ավետիսյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 9-ին գումարված հերթական նիստի ընթացքում ներկայացրած բացատրությունները, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած հերթական նստաշրջանի ընթացքում 2024 թվականի մարտի 13-ի, ապրիլի 10-ի, մայիսի 8-ի, հունիսի 5-ի, հունիսի 26-ի ավագանու հերթական նիստերից ու քվեարկություններից Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերոբ Ավետիսյանի բացակայությունները համարել հարգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |