Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի «Վեդի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը հաստատելու մասին» N 192-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Հավելված 1-ի 6-րդ կետում «և գնումների» բառերը հանել.
1.2. 7-րդ կետում «ֆինանսատնտեսագիտական և» բառերը հանել, «գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «պետ» բառերով.
1.3. Հավելված 2-ի 4-րդ կետում «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ» բառերը փոխարինել «Վեդի համայնքի ղեկավարի խորհրդական» բառերով.
1.4. 10-րդ կետում «կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի պետ» բառերը հանել, իսկ «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի» բառերից հետո լրացել «գլխավոր մասնագետ» բառերով.
1.5. 11-րդ կետի գործողությունը դադարեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: |