Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի «Հայդի Քինդի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի: 2. ՈՒժը կորցրած ճանաչել նախկին Փոքր Վեդի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի N 5 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 1-ից: |