Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0088-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը /կիսակառույց առևտրի սրահ/ կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով սեփականատեր Նազիկ Պետրոսի Իրիցյանի /ծնված՝ 15.10.1989թ./ կողմից դիմումը՝ որոշում եմ.
1․ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրում գտնվող, 03-004-0088-0063 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 69.5քմ առևտրի սրահի նկատմամբ ճանաչել քաղաքացի Նազիկ Պետրոսի Իրիցյանի սեփականության իրավունքը:
2. Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023B7GF6Z/:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման գումարը /կիսակառույց/ առևտրի սրահի համար սահմանել՝ 69.5x2844=197658 ՀՀ դրամ:
4. Քաղաքացի Նազիկ Պետրոսի Իրիցյանի կողմից՝ սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար նախատեսված գումարը ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 005 304 հաշվեհամարին։ Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Բագրատ Շահինյանին:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։