Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Կամո Մելքոնյանի կողմից լիազորվաձ անձ Վրեժ Սոսի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի Արարատյան փողոց 6 հասցեում գտնվող, 03-014-0233-0013 կադաստրային ծածկագիրը կրող, «ԿԱՄՕՅԼ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում գոյություն ունեցող բենզալցակայանի արդիականացման /վերակառուցման/ նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 1 /մեկ/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջների համաձայն կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վրեժ Սոսի Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: