Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Ջուլիետա Երվանդի Մխիթարյանի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի՝ 03-071-0014-0012 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքին տրամադրել՝ Վեդի համայնք Նոր Կյանք բնակավայր, Հ. Թումանյան փողոց, 24 բնակելի տուն հասցեն /անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 03112ZYWDMEM/:
2․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Ջուլիետա Մխիթարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։