Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1522-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2025 թվականի N 1522-Ա

ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 27-Ա որոշման և 2025 թվականի հունիսի 18-ի N 63-Ա որոշման դրույթները, հաշվի առնելով Վեդու համայնքապետարանի կողմից 2025 թվականի օգոստոսի 29-ին կազմակերպված՝ «Հողամասերի աճուրդ վաճառքի արդյունքները և հողամասերը աճուրդով վաճառելու մասին» թիվ 4 արձանագրությունը՝ որոշում եմ․

1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Վեդի քաղաքային բնակավայրի Ս. Կասյան փողոց 26/40 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0111-0383 կադաստրային ծածկագիրը կրող, աճուրդային կարգով օտարվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության 0.0089 հա մակերեսով հողամասի նկատմամբ հաղթող ճանաչել քաղաքացի Հարություն Վարազդատի Թորոսյանին՝ 628000 /վեց հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամով: Հողամասի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

2. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Ոսկետափ բնակավայրի Գ. Լուսավորչի փողոց 10/1 հողամաս հասցեում գտնվող, 03-076-0014-0011 կադաստրային ծածկագիրը կրող, աճուրդային կարգով օտարվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.10195 հա մակերեսով հողամասի նկատմամբ հաղթող ճանաչել քաղաքացի Վաչագան Արամայիսի Փիրվերդյանին՝ 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով: Հողամասի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

3. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Վեդի քաղաքային բնակավայրի Շրջանցող փողոց 16/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0315-0096 կադաստրային ծածկագիրը կրող, աճուրդային կարգով օտարվող՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.53657 հա մակերեսով հողամասի նկատմամբ հաղթող ճանաչել քաղաքացի Վիկտորյա Արտավազդի Գևորգյանին /լիազորված անձ՝ Նարեկ Սմբատի Նազարյան/ 18700000 /տասնութ միլիոն յոթ  հարյուր հազար/ ՀՀ դրամով: Հողամասի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

4. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Փոքր Վեդի բնակավայրում գտնվող, 03-096-0005-0048 կադաստրային ծածկագիրը կրող, աճուրդային կարգով օտարվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0.97395 հա մակերեսով հողամասի նկատմամբ հաղթող ճանաչել քաղաքացի Դավիթ Մանվելի Ղազարյանին  21400000 /քսանմեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամով: Հողամասի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

5. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, Նոր Ուղի բնակավայրի Մ. Գևորգյան փողոց 4/5 հողամաս հասցեում գտնվող, 03-073-0106-0003 կադաստրային ծածկագիրը կրող, աճուրդային կարգով օտարվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04516 հա մակերեսով հողամասի նկատմամբ հաղթող ճանաչել քաղաքացի  Գեղամ Գևորգի Հայրապետյանին՝ 370000 /երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով: Հողամասի օտարման գումարը 10 օրվա ընթացքում ենթակա է վճարման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner